Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com

Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com

Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ երկրներում էլ է աճում:

Բանն այն է, որ վաղնջական ժամանակներից են ծիրանը մշակել Հայաստանի տարածքում, այդտեղից էլ հյութալի արևամիրգը Հունաստան է հասել ու այնտեղ հայկական խնձոր համարվել:

Աշխարհում հայտնի է ծիրանենու 44 տեսակ: Ծիրանի մեջ շատ են  օգտակար նյութերը, առողջության վրա դրա ազդեցությունն անհնար է մեկ թվարկումով լիարժեք ներկայացնել:

Ծիրանի կորիզը, պարունակում է B17 վիտամին (որն այլ կերպ անվանում են լաէթրիլ կամ ամիգդալին): Որոշ հատապտուղներ նույնպես պարունակում են այդ վիտամինը, սակայն ոչ շատ: Միայն ծիրանի կորիզներն են ռեկորդային քանակությամբ ամիգդալին պարունակում:

B17 վիտամին

B17-ի մոլեկուլում առկա են ցիանիդ, գլյուկոզա և բենզոլդիհիդ: Իսկ որպեսզի այդ ցիանիդը վտանգավոր դառնա մարդու համար, պետք է առանձնանա մոլեկուլից: Ահա թե ինչու էին մեր ծնողները արգելում տարվել ծիրանի կորիզով: Ցիանիդը մոլեկուլից կարող է անջատվել միայն բետա-գլուկոզիդազ էնզիմի ազդեցությամբ: Առողջ բջիջներում այն պարունակում է քիչ քանակությամբ է, սակայն շատ է հիվանդ մոլեկուլներում: B17-ը, հայտնվելով առողջ բջիջներում, չի կարող վնասել, այսինքն` ցիանիդի անջատման մեխանիզմը չի գործում: Դրա փոխարեն գործում է քաղցկեղային բջիջներում. անջատվող ցիանիդը ոչնչացնում է քաղցկեղային բջիջները: Ի՞նչ ցիանիդ է պարունակում ծիրանի կորիզը. կապտաթթու, ուստի չի կարելի  այդ կորիզից ուտել մեծ քանակությամբ: Հասուն մարդու դեպքում լավագույն չափն օրական 10 կորիզն է:

Ամբողջ աշխարհում B17 վիտամինի հանդեպ վերաբերմունքը խիստ հակասական է: Մի կողմն այն քաղցկեղային հիվանդությունների նախնական փուլի համար քիմիաթերապիայի գերազանց միջոց է համարում, իսկ մյուս կողմը, ինչպես, օրինակ` ԱՄՆ-ն ու մի քանի այլ երկրներ, B17-ով բուժումն (մեգավիտամինային թերապիա) արգելում է: Ինչո՞ւ:

Այդ հարցը ԱՄՆ-ում փորձել են պարզել գրող Էդուարդ Գրիֆինն ու դոկտոր Էռնեստ Քրեբսը:

Նրանցից առաջինը գրել է «Աշխարհն առանց քաղցկեղի» գիրքը, իսկ մյուսը` 1989-ին Լոս Անջելեսում քաղցկեղի դեմ պայքարին նվիրված ամենամյա համաժողովի ժամանակ ցնցող զեկույց է ներկայացրել: Նրանց ապացույցները համոզիչ էին ու մինչև օրս էլ հավանության են արժանանում: Նրանք դա բացատրել են այն հանգամանքով, որ ոչ մի դեղագործական ընկերության ձեռնտու չեն բուժման այլընտրանքային միջոցները: Չէ՞ որ դա նշանակում է հարված իրենց եկամտին: Պարզապես խոսվում է կապտաթթվի վտանգի մասին ու չի տեղեկացվում, որ խոսքն օրական նվազագույն չափաբաժնի կիրառման մասին է:


Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ